ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարդաց արձանագրությունը՝ կապված ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տալու հետ։ Նա կարդաց 2021թ․ հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավորներ գրանցվողների անունները։ Բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը։
Տիգրան Մուկուչյանը նշեց նաև, որ Հայաստանի ՀՀ 2021թ․ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ընտրված Ազգային ժողովի նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում օգոստոսի 2-ը։ Նիստը տեղի կունենա ժամը 10։00-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։