Այս պահին Ազգային ժողովի նախագահ, ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին որոշում չկա։ Նա դեռևս շարունակում է կատարել իր լիազորությունները։
«Պաշտոնի նշանակման որոշումները կայացվում են վարչապետի պաշտոնակատարի կողմից։ Նման որոշում չկա»,- Armenia Today-ին ասաց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:
Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին Միրզոյանն Անվտանգության խորհրդի քարտուղար կնշանակվի։ Նա ընդունել է այս պաշտոնի առաջարկը։ Սակայն նշանակումը կլինի օգոստոսի 2-ից ոչ շուտ, քանի որ մինչ այդ նա շարունակում է մնալ ԱԺ խոսնակի կարգավիճակում։
Միրզոյանին նաև այլ պաշտոններ են առաջարկվել, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարի, սակայն, նա հրաժարվել է։
Հիշեցնենք նաև, որ Արարատ Միրզոյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից։