Հուլիսի 22-ին Մոսկվայում կայացել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես հաղորդում Է ՀԱՊԿ մամլո ծառայությունը, hանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, նրա կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստումը, ինչպես նաև Հավաքական անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարությամբ Ստանիսլավ Զասը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին է հանձնել ՀԱՊԿ I աստիճանի պատվո շքանշանը: ՀԱՊԿ 2-րդ աստիճանի պատվավոր նշանով պարգևատրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։