«Մենք չենք պլանավորում դառնալ փողկապավոր խորհրդարանական ընդդիմություն, որը սահմանափակվելու է քաղաքական բանավեճերով, քանի որ քաղաքական բանավեճ հնարավոր է իրականացնել նրանց հետ, ովքեր դրան ունակ են։ Որևէ մեկի մտքով չանցնի, որ «Պատիվ ունեմ» դաշինքը խորշելու է փողոցային պայքարից կամ ցանկացած այլ գործիքակազմից, որն անհրաժեշտ կլինի Հայաստանի փրկության համար»,- այս մասին «Ազատություն» ռ/կ-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Մամիջանյանը։
Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն ունի բավականին մեծ ազդեցություն «Պատիվ ունեմ» դաշինքում։
Անդրադառնալով Սարգսյան-Քոչարյան հակասություններին` Մամիջանյանը նշել է, որ մարտավարական մակարդակում տարբեր հարցերի շուրջ կարող են հակասություններ լինել, սակայն գլոբալ առումով որևէ հակասություն չկա։
«Երկու մարտական ընկեր կկարողանան առանց մեր բոլորի աջակցության էլ իրենց հակասությունները հարթեն»,- նշել է պատգամավորության թեկնածուն։