ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում իր քաղաքացիներին վերանայել COVID-19-ի պատճառով Հայաստան այցելելու հնարավորությունը: Գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի որոշ մարզեր ունեն կորոնավիրուսով հիվանդանալու մեծ ռիսկ։ Աղբյուրը նշում է, որ կորոնավիրուսով հիվանդանալու վտանգը Հայաստանում բարձրացվել է մինչև երրորդ մակարդակ:
Հաղորդագրության մեջ կոչ է արվում հրաժարվել Լեռնային Ղարաբաղ այցերից զինված հակամարտության պատճառով։ Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով շարունակում են զոհեր լինել։
«Պարբերական հրաձգությունը և հրետանային համակարգերի օգտագործումն ամեն տարի հանգեցնում են մահվան, այդ ամենի հետևանքով մարդիկ վիրավորվում են։ Խուսափեք հայ-ադրբեջանական սահմանի, շփման գծի մոտ գտնվող ճանապարհներով երթևեկելուց»,- նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: