Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերիների, հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումերի: Այսօր ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Նա ընդգծեց, որ այսօր բոլորիս փափագն ու ձգտումն է մեր հարենիքի անվտանգությունն ու առաջընթացն է, որը մեծապես պայմանավորված է նաև օրենսդիր մարմնի ու ձևավորվելիք կառավարության գործունեությամբ։
Գարեգին Բ-ն հորդորեց աշխատել համախմբված՝ մեր պետության անսասանության, ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման, արտագաղթի կանխման, սփյուռքի հետ կապերի ու գործակցության առավել արդյունավորման ջանքերով:
«Ազգային և հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա։ Կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը, փոխգործակցությունը։ Կենսականորեն պետք է ունենանք միասնություն, հանդարտություն։ Խորհրդարանական քննադատությունը պետք է լինեն կառուցելու և շտկելու նպատակով»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։