ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:
Հուսով եմ, որ Ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը:
Իմ կողմից պատրաստ եմ շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն:
Հարգանքով ՝ Վլադիմիր Պուտին»,-նշվում է ուղերձում, որը տարածել է kremlin.ru-ն։