«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի ու Հակոբ Արշակյանի թեկնածությունները։
Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենց խմբակցությունը առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։