ԱԺ փոխնախագահ ընտրվեց Հակոբ Արշակյանը։ Քվեարկության արդյունքները հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը։
Հավելենք, որ ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը, փոխնախագահ՝ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո ՔՊ վարչության անդամ Հակոբ Արշակյանը նշանակվել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։ Այնուհետև զբաղեցրել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։