Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին։ Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Վերջինս հստակեցրեց, որ նրանք մասնակցել են որոշակի ապահովման ու ինժեներական ապահովման աշխատանքներին, սակայն, դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից։ Այս հայտարարություններից հետո ԱԺ-ում վիճաբանություն սկսվեց։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց կոռեկտություն պահպանել և նշեց, որ վարչապետին անունով դիմելու դեպքում կարող է կարգապահական տույժ կիրառել։