Ազգային ժողովում փոխնախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն՝ Իշխան Սաղաթելյանը, չընտրվեց։
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, որոնցից 53-ը կողմ է քվեարկել, իսկ 50-ը՝ դեմ։ Մինչդեռ անհրաժեշտ էր 54 կողմ ձայն։ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում դարձյալ առաջադրում են Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
Չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, թե կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանին անհրաժեշտ քանակով, բայց այդ պաշտոնում Սաղաթելյանը չի ընտրվել:
Հիշեցնենք, որ, ըստ Սահմանադրության, ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմությունից։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները փոխխոսնակի միասնական թեկնածու են առաջադրել Իշխան Սաղաթելյանին։
Հավելենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ ճիշտ կլինի, որ ԱԺ փոխնախագահը լինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։