Առաջիկայում մենք պետք է զբաղվենք կառավարության ծրագրի և դրա իրականացման միջոցառումների, գործողությունների ցանկը հաստատելու գործով։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր ծրագիրը պետք է հենված լինի ՔՊ նախընտրական ծրագրի՝ «Մինչև 2050-ը Հայաստանի վերափոխման ռազմակավարության» վրա, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա։ Նախընտրական քարոզարշավը կենդանի գործընթաց է և այս քարոզարշավի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ կենդանի երկխոսություն ստացվեց քաղաքացիների հետ»,- հայտարարեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ պետք է տեղի ունենան ֆորմալ և ոչ ֆորմալ քննարկումներ, որպեսզի մինչև օգոստոսի 23-ը ԱԺ-ին ներկայացվի Կառավարության ծրագիրը։