Ազգային ժողովում ավարտվել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների թեկնածուների քվեարկությունը:
Քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը:
▪️ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը կգլխավորի Անդրանիկ Քոչարյանը
▪️ պետաիրավական հարցերով՝ Վլադիմիր Վարդանյան,
▪️ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով ՝ Գևորգ Պապոյան,
▪️ արտաքին կապերի գծով՝ Էդուարդ Օհանջանյան,
▪️ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերով՝ Վահե Ղալումյան,
▪️ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով՝ Սիսակ Գաբրիելյան,
▪️ եվրոպական ինտեգրման հարցերով՝ Արման Եղոյան,
▪️ աշխատանքի և սոցիալական հարցերի՝ Հերիքնազ Տիգրանյան,
▪️ առողջապահության հարցերով՝ Նարեկ Զեյնալյան:
Նրանք բոլորն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն են։
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ- հանձնաժողովի նախագահներն են․
▪️ տնտեսական հարցերով – Վահե Հակոբյան,
▪️ տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերով՝ Արմեն Գևորգյան։
▪️ Մարդու իրավունքների հանձնաժողովը գլխավորել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը: