Մեր մտահոգությունները կապված են ՀՀ սահմաններում տիրող լարվածությամբ։ Արդեն քանի ամիս է` թշնամին երկու ուղղություններով ներխուժել է ՀՀ սահմաններ, ինչի հետևանքով ունեցել ենք գերիներ, զոհեր։ Այս առումով «Հայաստան» դաշինքը պահանջել էր հանդիպում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ռազմաքաղաքական, անվտանգային հարցերով մեր մտահոգությունները չեն փարատվում, քանի որ գրեթե ամեն օր ունենում ենք զոհեր, կրակոցներ և թշնամին շարունակում է լինել ՀՀ տարածքում»,-նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ բազմաթիվ հարցեր են հնչեցվել, ստացվել են պատասխաններ։