Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։
Նշենք, որ նա ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Ավագ Ավանեսյանը ստանձնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը, 2019-ին նա տեղափոխվել է Էկոնոմիկայի նախարարություն և զբաղեցրել նախարարի տեղակալի պաշտոնը։