Խայտառակ պահվածք, որն արտացոլում է մեր երկրում տիրող իրավիճակը՝ խոսքի, մտքի, ազատության նկատմամբ բռնություն․․․ Ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները։ Դուք ականատես եղաք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հրահրեց, իր մեկ հրահանգով տեղի ունեցավ այդ ամենը։ Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Նա հիշեցրեց, որ Տիգրան Աբահամյանի ելույթի ժամանակ Փաշինյանն ասաց, որ ինչ եղել է պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ՝ մի բան էլ քիչ է։ Վանեցյանը նաև նշեց, որ որևէ այլ որակում, քան կապիտուլյանտն է, հնարավոր չէ տալ մարդու, ով գաղտագողի ստորագրել է նոյեմբերի 9-ի դավաճանական փաստաթուղթը։
Արթուր Վանեցյանն ասաց, որ այս իշխանությունները վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց կատարած քայլերի համար։