Ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է: Ուզում եմ ասել, որ մեծ հաշվով, մենք ներքին մարտահրավեր չենք էլ ունեցել և չենք էլ ունենալու։ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ներքաղաքական վիճակի հաղթահարված լինելու թեման վիճարկողները հույս ունեն արտաքին ճգնաժամերի:
«Հիշում եք, մեկը կար ասում էր՝ ես լինեի Ալիևի տեղը, կհարձակվեի: Հետո ոչ բարով, բախտի բերմամբ, մեր ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը դրոշակ էր բարձրացնում՝ ի ցույց դնելով, թե որտեղից կարող է գործի ադրբեջանական զինուժը, հետո էլ, էլի ոչ բարով «Իմ քայլի» ցուցակով խորհրդարանում հայտնված մեկն ուրիշ տեղից էր դրոշ ցույց տալիս, թե էլ որտեղ Հայաստանը խոցելի տեղեր ունի:
Մենք սա պետք է շատ հստակ արձանագրենք. եթե ռազմական էս տերմինաբանությամբ են ոմանք հարաբերվում, եթե իրենց համար սա խրամատ է, եթե իրենց համար խրամատավորվել են, ուրեմն մենք պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում և անհրաժեշտության դեպքում պետք է այդ գործողությունները կասեցվեն»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։