Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը:
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: