Մեկնարկեց Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան։ Այս մասին հայտնել է ԱԳՆ-ն։
ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ, Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը:
Այսօր ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: