ԱԺ-ն սպառել է նիստերի օրակարգը։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա տեղեկացրեց, որ հայտարարվում է ընդմիջում մինչև ժամը 16։30-ը։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր չորեքշաբթի Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին։
Հակոբ Արշակյանի փոխանցմամբ՝ այսօր տեղի կունենա Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։
Նշենք, որ խորհրդարանի ձևավորումից հետո սա առաջին հարցուպատասխանն է։