Սեպտեմբերի 15-ին` Ժողովրդավարության միջազգային օրը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Գործարար էթիկայի ծրագրի մեկնարկին: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ դեսպանատան կայքում:
«Այս նախագծի նպատակն է օգնել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց դեսպանը «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» միջոցառման մասնակիցներին ուղղված ուղերձում, որտեղ տեղի ունեցավ USAID ծրագրի պաշտոնական մեկնարկը:
ԱՄՆ Կորպորատիվ էթիկայի ծրագրի ղեկավար Լարի Հելդն ասաց, որ Հայաստանում 5-ամյա Գործարար էթիկայի ծրագիրը նպատակ ունի նվազեցնել կոռուպցիայի հնարավորությունները և բարձրացնել Հայաստանում ավելի լավ կառավարման և հաշվետվողականության հանրային պահանջարկը:
Նշենք, որ սեպտեմբերի 15-ն աշխարհում նշվում է որպես Ժողովրդավարության միջազգային օր: Այն ստեղծվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2007-ին։