Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 13-ին, ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կառույցների հետ:
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մտքեր փոխանակել Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: