ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ առաջարկելով հանրաքվեի ընթացքում ապահովել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Մարուքյանը։
Պատգամավորը նման բովանդակության գրություն է ուղակել ԿԸՀ նախագահին՝ ելնելով, Տիգրան Մուկուչյանի՝ երեկ արած հայտարարությունից։
Տիգրան Մուկուչյանը երեկ հայտարարել էր, որ հանրաքվեին շատ կարճ ժամանակ է մնացել և ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու համար մասշտաբային աշխատաքներ են պահանջվում, ուստի դժվարանում է ասել՝ տեսախցիկներ կտեղադրվեն թե՝ ոչ։