ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր Դիլիջանում 2020-ի ռազմավարական պլանավորման արտագնա աշխատանքային հանդիպում են անցկացնում։
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել, թե ինչ քննարկումներ են կազմակերպել։ Ըստ խմբակցության ղեկավարի՝ այս պահի առաջնահերթություններն են՝
1. ԶԼՄ-ի բարենպաստ իրավական միջավայր,
2. Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք,
3. Առողջության համապարփակ ապահովագրություն,
4. Սահմանադրական բարեփոխումներ,
5. Գյուղատնտեսություն, ընդերք, ջրային տնտեսություն և ռազմավարական այլ ուղղություններ ու մոտեցումների հստակեցում: