Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Ղազախստան է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստին ներկա են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների վարչապետները: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ առաջին անգամ նիստին մասնակցում է Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուն։
Նշենք, բացի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելուց վարչապետը նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի:
Այլ հարցերի թվում քննարկվելու է նաև գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքը:
Ավելի վաղ Ղազախստան էր ժամանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: