Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով, որ ինքն է Սահմանադրության տեքստի հեղինակը և կարող է օգնել ու պատմել ամեն խութի մասին: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում հրավիրած իր վեցերորդ ասուլիսի ժամանակ։
«Ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ էլ կունենամ: Իսկ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրական դատարան պետք է ունենա»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ Սահմադրությամբ նախատեսված ՍԴ այսօր մենք չունենք։ Ըստ Փաշինյանի՝ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն՝ իր կազմից, բայց այսօր մենք ունենք Աժ կողմից ընտրված ՍԴ դատարան և նախագահ, որն ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում։
Վարչապետի համոզմամբ՝ ՍԴ-ն օկուպացվել է մեկ անձի ու խմբի կողմից և այդ մեկ խումբը ՀՀ նախկին իշխանությունն է։
«ՍԴ հարգելի անդամներ, մեր խնդրանքն է՝ չպայքարել սեփական երկրի,ժողովրդի և ապագայի դեմ։Մի՛ դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին ու ներքին ուժերի ֆորպոստ»,-նշել է նա։