ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Լեհաստանի դեղագործական գլխավոր տեսչության ղեկավարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության ապահովման երաշխավոր գործընկեր կառույցների համագործակցության մեկնարկը ողջունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է պատշաճ արտադրական և բաշխման գործունեության պահանջների գնահատման համատեղ դիտարկումների կազմակերպում, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստում՝ ի նպաստ Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային Հայաստանի անդամակցության: