«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է նաև Երևանի ավագանիում Դավիթ Խաժակյանի գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը: