Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհավորանքների համար։ Այս մասին Արթուր Վանեցյանն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել և Կադիրովի հետ լուսանկարներ հրապարակել։
Լուսանկարներին կից Վանեցյանը գրել է․
«Հարգելի՛ Ռամզան Ահմատի, սիրելի եղբայր, անկեղծորեն շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Բարձր եմ գնահատում մեր մարդկային և տղամարդկային ընկերությունը։ Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերությունների ամրապնդման գործում ձեր ներդրման համար։ Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդներին»,-Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն Ինստագրամի իր էջում շնորհավորել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և Վանեցյանի հետ լուսանկար հրապարակել։