«Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի հետ կապված ինձ զարմացրեց մեր հասարակության մի մասի արձագանքը, թե իբր դա աբսուրդ է, որ Սերժ Սարգսյանին է մեղսագրվում ինչ-որ 400 մլն դրամի յուրացում»։ Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին։
«Ես հասկանում եմ, որ մեր երկրում կան մարդիկ, որոնց համար կոռուպցիայի դեմ պայքարը հեռուստադիտողների հայտերով համերգ է։ Նրանք, հավանաբար, ենթադրում են, որ վարչապետը (կամ կառավարությունը) Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու հայտ է ներկայացնում՝ 400 մլն դրամի սահմաններում։ Այս տրամաբանությունից ելնելով՝ առաջանում է հետևյալ հարցը՝ ինչու 400 միլիոն, այլ ոչ թե, ասենք, 4 միլիարդ։ Կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի նման ընկալումը մեկ շղթայի օղակներն են»,- նշել է Փաշինյանը։