Կիսում ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ Ա.Ս.Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ իրականացված տգեղ արարքի վերաբերյալ առավելագույն հստակ բնորոշմամբ հանդես եկած պաշտոնական Երևանի դիրքորոշումը:
Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը՝ անդրադառնալով Ռուսական կայսրության դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա կամիր ներկ լցնելու միջադեպին։
«Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»,- ասված է Հայաստանում ՌԴ դեսպանության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը կարմիր ներկով է ներկել։