ՀՀ ԱԳ-ի նախարար Զոհրաբ Մնացականյանը դրական է գնահատել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխադարձ այցելությունները:
«Դա բխում է մեր պայմանավորվածություններից և կարգավորման համար միջավայր ձևավորելու քաղաքականությունից։ Եթե մենք գործնականում աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ, ապա հնարավոր չէ ակնկալել գործնական առաջընթաց, եթե մենք չունենք համապատասխան միջավայր», – հայտարարել է Մնացականյանը ։
Միաժամանակ նախարարը նշել է, որ գոյություն ունեցող միջավայրն այնպիսին է, որ նման մի միջոցառումից դժվար էր բեկում ակնկալել։ Նախարարը շեշտել է նաև այն հանգամանքը, որ այս ծրագիրն իրականացվել է լրագրողների, այսինքն ՝ կարծիք ու տեղեկատվություն ստեղծող մարդկանց մակարդակով։
«Մենք ստեղծել ենք նոր բովանդակություն, որը շատ էական է, և ես դրանում միայն դրականն եմ տեսնում։ Մենք պետք է կարողանանք կառուցողական կերպով շարժվել դեպի միջավայրի ձևավորման», – հայտարարել է Մնացականյանը։