ԱԱԾ-ի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին: Այս մասին հայտնում է Past.am-ը։
Ըստ պարբերականի տվյալների ՝ ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում կուսակցության «կորիզը» ձևավորելու ուղղությամբ։ Պարբերականը նաև նշում է, որ հայտնի է նոր քաղաքական կուսակցության անունը. ամենայն հավանականությամբ կուսակցությունը կստանա «Պատիվ ունեմ» անվանումը։