ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ֆրանսիական կապիտալով ընկերությունների գործունեությունը: Ջոնաթան Լաքոտը հայտնել է Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու ֆրանսիական մի շարք ընկերությունների շահագրգռվածության մասին:
Փոխվարչապետ Գրիգորյանն այս կապակցությամբ ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու և երկրում ձեռնարկատիրական մշակույթի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։