«Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ:
Այս մասին տեղեկացրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում։ Աժ փոխխոսնակն ընդգծել է, որ ՀՀ նախագահի ստորագրելուց հետո, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում։