ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 19-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց 80 կողմ, 2 դեմ և 6 ձեռնպահ ձայներով: Նախաձեռնության հեղինակներն են պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, Քաջիկ Գևորգյանը, Դավիթ Մանուկյանը և Արայիկ Աղաբաբյանը։
Համաձայն նախագծի՝ մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության։