Նոյեմբերի 13-ից 15-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի անօդաչու ավիացիայի կիրառման հարցերով համակարգող խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիստը կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն։