Արդարադատության նախարարությունը պարզաբանել է Աննա Վարդապետյանին պաշտոնից ազատելու հանգամանքները: Նախարարությունից նշում են, որ բարձր են գնահատում Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում:
Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն: