Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում։ Վոլոդինն այս պաշտոնում ընտրվել է Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստի շրջանակներում։
Վյաչեսլավ Վոլոդինն այս պաշտոնում ընտրվեց միաձայն:
Նշենք, որ Վյաչեսլավ Վոլոդինը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. նոյեմբերից: