Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին պատմական 296 բանաձևում։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը:
«Սա հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խորին շնորհակալություն 405 կողմ ձայների համար: Եվս մեկ հնարավորություն՝ աշխատել ամբողջ աշխարհում զանգվածային վայրագությունները կանխելու ուղղությամբ»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել էՀայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։