ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ ողջունելով Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության հասնելու ուղղությամբ, որը նաև մխիթարանք է Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգների համար։
«Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական ու հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժն ու ոգևորությունը։ Այլևս երբեք»,-նշել է վարչապետ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը։