Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին ներկա են եղել նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները: Ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների ն :: «Կարծում եմ, որ գրեթե չորս տարվա գործունեության ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իսկապես հսկայական աշխատանք է կատարել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժման ազատության սկզբունքների գործնական իրականացման առումով: Շոշափելի արդյունքներ են գրանցվել Եվրասիական տնտեսական միության ինստիտուտների ստեղծման և ամրապնդման տեսանկյունից: Մենք կարող ենք հպարտորեն նշել, որ մեր կազմակերպությունը հսկայական քայլ է կատարել միջազգային տնտեսական համակարգում իր տեղի ու դերի հաստատման ուղղությամբ՝ համագործակցության բազմազան փաթեթով»,- իր ելույթում նշել է Վարչապետը :
Կարևորվել է նորմատիվ իրավական բազայի հետագա կատարելագործման, թերությունների և սահմանափակումների վերացման, տնտեսության հիմնական ճյուղերում քաղաքականությունը համակարգելու և բիզնեսի վրա բյուրոկրատական բեռը թեթևացնելու անհրաժեշտությունը:
Համագործակցության համար Վարչապետն առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք անհրածեշտ է լուծել: Այս խնդիրներից մեկը ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի գործունեության համար իրավական դաշտի ստեղծումն է :
Միության ներքին շուկայում թանկարժեք մետաղների , թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված արտադրանքի ազատ շրջանառությունն ապահովելու համար պայմանների ստեղծումը նույնպես պատկանում է այդ խնդիրների շարքին : «Հ ամապատասխան միջազգային պայմանագրի ստորագրումը թույլ կտա ձևավորել ու փոխշահավետ առևտրատնտեսական մեխանիզմներ , որոնք ուղղված են անդամ պետությունների մրցակցային առավելությունների ստեղծմանը : Պայմանագիրը թույլ կտա վերացնել գոյություն ունեցող սահմանափակումը , որը կապված է դրոշմանշանների փոխադարձ ճանաչման բացակայության հետ »,-հավելել է Վարչապետը:
Ըստ Վարչապետի` 2019 թվականին ԵԱՏՄ – ում Հայաստանի Հանրապետության նախագահության հիմնական գերակայություններից են արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացումը և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնում ը:
Միության միջազգային գործունեության նպատակների և խնդիրների իրականացման համատեքստում ևս մեկ կարևոր իրադարձություն է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրի և տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը : Չնայած այն բանին , որ համաձայնագիրը չի նախատեսում տուրքերի վերացում կամ ոչ սակագնային խոչընդոտների ավտոմատ իջեցում , այլ կրում է ոչ արտոնյալ բնույթ , այն առևտրի ընթացակարգերի , թափանցիկության և առևտրային համագործակցության բոլոր ոլորտներում փոխգործակցության մակարդակի բարձրացման միջոցով կբարելավի ԵԱՏՄ երկրներից ՉԺՀ շուկա ապրանքների մուտքի պայմանները :
ԵԱՏՄ – ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ` հոկտեմբերի 2019 թվականի հոկտեմբերի 25- ից ուժի մեջ մտնելու կապակցությամբ ընդունվել է ԵԱՏՄ անդամ – պետությունների և ՉԺՀ – ի համատեղ հայտարարություն :