Էդմոն Մարուքյանն այսօր կայացած ճեպազրույցում անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, որ Նաիրի Հունանյանը շատերից ադեկվատ է:
Էդմոն Մարուքյանը մասնավորապես նշել է. «Ես մինչ 2012 թ-ը եղել եմ ԱՆ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդական խմբի անդամ: Ես բանտում այցելել եմ այսօրվա բոլոր իշխանության ներկայացուցիչներին, ովքեր եղել են քաղբանտարկյալ: Ես բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց ցանկություն չեմ ունեցել ներս մտնելու»,- ասել է Մարուքյանը:
Էդմոն Մարությանը նաև վստահություն է հայտնել, որ Նաիրի Հունանյանի դիմումը չի բավարարվելու:
Հիշեցնենք, որ«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրել, դիմումը քննարկման փուլում է: