Հրայր Թովմասյանի 16 տարեկան աղջկան հարցաքննության կանչելն ինձ համար անընդունելի է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ հանցագործության համար անհրաժեշտ է հանցակազմը ներկայացնել։
«Մենք դեմ չենք, որ հանցագործությունը պատժվի, բայց ինձ համար անընդունելի է, որ 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության»,- նշել է Ծառուկյանը։
Լրագրողների այն հարցին, թե Հրայր Թովմասյանին համարո՞ւմ է Սահմանադրական դատարանի լեգիտիմ նախագահ, Գագիկ Ծառուկյանը նշեց․
«Իսկ ո՞վ է ասում լեգիտիմ չի»
«Թող հիմնավորումը բերեն, մենք էլ տեսնենք, որ լեգիտիմ չի: Բայց այսօր ո՞վ է այդ հարցը ներկայացրել: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք տեսնել, քննարկել՝ լեգիտիմ է, հանցանք է գործել, եթե այդպես լինի մենք էլ բնական է՝ կողմ կլինենք»,- հավելել է ԲՀԿ առաջնորդը: