Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն հետախուզական գործողություններ է իրականացրել ՀՀ Սահմանադրական Դատարանում: Այս մասին հաղորդում է News.am-ը:
Հիշեցնենք,որ ավելի վաղ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ի նախապատրաստած նյութերով հարուցվել է քրեական գործ Հրայր Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության զավթման առերևույթ հանցագործության փաստի առթիվ: