Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հյուրընկալել է աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյին և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Արմեն Սարգսյանը նշել է, որ որպես հանրապետության նախագահ՝ փորձում է համագործակցության համար նոր հնարավորություններ ստեղծել, դռներ բացել մեր երկրի համար:
«Airbus» ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հայաստանյան հանդիպումների ընթացքում ծանոթանալ համագործակցության հեռանկարներին, շուկայի հնարավորություններին:
Հիշեցնենք, որ «Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: