Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնակին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում հոկտեմբերի 9-ին սկսված ռազմական գործողություններին։
«Այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում ստեղծված մարդասիրական ճգնաժամը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը:
ՀՀ վարչապետը նշեց, որ այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկումից հետո դռնփակ ռեժիմով կքննարկվի Սիրիայում ստեղծված իրավիճակն ու մտքեր կփոխանակեն Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ: