Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը որոշեց առաջադրել իր թեկնածությունը Արցախի նախագահի առաջիկա ընտրություններում:
Այս մասին Մայիլյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ նախկինում իր մտադրությունը ՝ ակտիվորեն մասնակցել 2020 թվականի ընտրություններին, «լայն դրական արձագանք ստացավ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում»:
Հայտարարության եզրափակիչ հատվածում նա նշել է. «Եկել է համազգային օրակարգի, ինչպես նաև Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբանն ուղղված ակտիվ ու վճռական քայլերի ժամանակը։ Բարեփոխումների արդյունքում մենք համատեղ ուժերով կապահովենք մեր երկրի անվտանգ, բարեկեցիկ, հուսալի, արդար, քաղաքակիրթ և ժողովրդավարական ապագան, մի խոսքով՝ կկերտենք մեր Նոր Արցախը»: