Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։
ՀՀ ՊԲ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Նա հայտնել է, որ զինծառայողը վնասվածք է ստացել ուսի շրջանում և այժմ գտնվում է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: