Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան գաղտնի մի փաստաթուղթ։ Համաձայն այս փաստաթղթի՝ 1997 թ.-ի օգոստոսի 1-ին՝ Բիլ Քլինթոնի նախագահության շրջանում, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը երկկողմ հանդիպման ընթացքում հայտնելով իր դիրքորոշումը եռաչափ ֆորմատով (ՀՀ-ԼՂՀ-Ադրբեջան) բանակցությունների մասին՝ հայտնել է, որ դեմ չէ ԵԱՀԿ հովանու ներքո Արցախի՝ որպես երրորդ բանակցող կողմ ներգրավելուն։
«Ուղղակի բանակցությունների համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի
գործընթացում: Մենք շարունակելու ենք սա…»,- նշել է Հեյդար Ալիևը։
Վերջինս հավելել է նաև, որ «ամենից շատ վստահում է Միացյալ Նահանգներին» ու իր համոզմամբ՝ ԼՂ խնդրում «ԱՄՆ-ը կարևորագույն դերակատարում կարող է ունենալ (հիմնախնդրի կարգավորման հարցում)»:
ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը հանդիպման ընթացքում շեշտել է, որ ԱՄՆ-ը շատ լրջորեն է մոտենում Մինսկի խմբի համանախագահությանը: